Չար մոգերի հուռութքի պես,
Դանդաղասպան թույնի նման`
Գառան տեսքով «գայլերն» անտես
Հոգիներս առան-տարան:
Իրար կորցրինք շան հաչոցով
Եվ շնացանք կրքոտ այնքան,
Որ մեղքերից մեղուշածոր
Լռեց անգամ լացը մանկան։
Խենթ տրվեցինք գիտակցաբար
Սատանայի կրքին վայրագ:
Չարից սերող տենչը տկար
Ծոր էր տալիս անափ, անհագ...
Քար-սրտերին մեր մթագնած
Նեռն է նստած հազար տարի։
Խարխափում ենք, արդ մթագնած՝
Միսը ծամում հոտած լեշի։
Մեղքավիհից` լույս-փրկության
Արահետն է ՆԱ փարոսում:
Շոյում ափով` տաք, հայրական
ՈՒ Գողգոգոթան մեկեն անցնում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
|
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջակ |